Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

​Մուրաբա ֆեյխոայից

​Մուրաբա ֆեյխոայից

Ֆեյխոան աչքի է ընկնում յոդի մեծ քանակությամբ, «ամենայոդային» պտուղն է, որը շատ լավ յուրացվում է օրգանիզմում: Ուստի շատ օգտակար է վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում: Ի դեպ, ֆեյխոայի բաղադրության C վիտամինը հասունացմանը զուգընթաց ավելանում է:

Բաղադրությունը.

  • 1 կգ ֆեյխոա,
  • 1,5 կգ շաքարավազ (սառնարանում պահելու դեպքում` 1:1 հարաբերությամբ)


Պատրաստման եղանակը: Պտուղները լավ լվանալ, չորացնել, ապա հեռացնել պոչիկները: Մսաղացով աղալ ամենամանր անցքերով ու խառնել շաքարավազի հետ: Ի դեպ, այն ժամեր անց ավելի կթանձրանա: Կարելի է այդպես լցնել տարաների մեջ, սակայն, կարելի է 5 րոպե կրակին դնել եռացնել:

 

Ցանկության դեպքում կարող եք պահածոյացնել:


Ֆեյհոա է առաջարկվում.

  • վահանաձև գեղձի հիվանդությունների,
  • С վիտամինի անբավարարության,
  • աթերոսկլերոզի կանխարգելման,
  • ստամոքսաղիքային համակարգի ցածր թթվայնությամբ հիվանդությունների դեպքում:


Ունի ընդհանուր ամրապնդող ու տոնուսը բարձրացնող հատկություն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ